ՆԱՏՕ-ի ռազմանավերը մտել են Պարսից ծոց
ՆԱՏՕ-ի 5 միավոր ռազմանավեր մտել են Պարսից ծոց և կանգնած են Դուբայի ափամերձ շրջանում:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ՆԱՏՕ-ի ռազմանավերը Պարսից ծոցի արաբական երկրների հետ իրականացնելու են «բարեկամության ծովեր» խորագիրը կրող գործողությունների ծրագիրը, որի մասին համաձայնություն էր ձեռք բերվել ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովի ժամանակ:
Ռազմանավերում ընգրկված են Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Հունաստանի զինվորականները, որոնք Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմածովային ուժերի հետ զորավարժություն կանցկացնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան