Հակաիրանական բովանդակությամբ պաստառներ` Թեհրան-Թավրիզ ֆուտբոլային խաղի ժամանակ
Թեհրանի «Ազադի» մարզադաշտում տեղի ունեցած Թեհրանի «Էսթեղլալ» և Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ որոշ մարզասերներ քաղաքական երանգ են հաղորդել հանդիպմանը և հակաիրանական և անջատողական բովանդակությամբ պլակատներ են պարզել: Այդ մասին տեղեկացնում է իրանական «աթինյուզ.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Թավրիզից «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմին աջակցելու նպատակով Թեհրան էին այցելել մոտ 20 հազար մարզասերներ:
Նշենք, որ վերջին շրջանում պանթյուրքական խմբավորումներն ակտիվացրել են իրենց հակաիրանական գործողությունները և ֆուտբոլային հավաքներն օգտագործում են որպես հակակառավարական գործողությունների հարթակ:
Իրանական «մաշրեղնյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` վերջերս Թավրիզում կայացած ֆուտբոլային հավաքի ժամանակ պանթյուրքական ծայրահեղական խմբերն իրենց սադրիչ գործողություններով քաղաքում անկայունություն էին առաջացրել, Իրանի ֆուտբոլային կոմիտեն վճիռ էր կայացրել, որպեսզի Թեհրանի և Թավրիզի ֆուտբոլային ընկերական հանդիպումն անցնի առանց երկրպագուների: Սակայն պանթյուրքիստները վիճարկելով կոմիտեի կայացրած վճիռը`երկրպագուների շրջանում սադրանքներ էին կազմակերպել և հրահրել անկարգություններ: Քաղաքում կայունություն հաստատելու համար միջամտել էին ոստիկանական ուժերը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են