ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է Վաշինգտոնի քաղաքապետին
Երկուշաբթի օրը ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է մայրաքաղաքային Կոլումբիա շրջանի քաղաքապետ Վինսենտ Գրեյին ու քաղաքային խորհրդի մի քանի անդամների ԱՄՆ Կոնգրեսի դիմաց չարտոնված ցույց անցկացնելու համար:
Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Տեղեկատվության համաձայն, Վաշինգտոնի քաղաքապետը մի քանի չինովնիկների ուղեկցությամբ այցելել է Սենատի մասնաշենքերից մեկ` իր բողոքն արտահայտելու քաղաքային ծրագրերի մասով բյուջետային ֆինանսավորման կրճատման դեմ: Գրեյն ու վերջինիս տասնյակ համախոհները փակել են հանդիպակաց փողոցն ու բողոքի կոչեր վանկարկել բյուջետային քաղաքականության դեմ:
«Ձեռքերդ հետ պահեք քաղաքից», - գոչել են ցուցարարները:
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է քաղաքապետին ու ևս 30 մարդու: Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Կատարվածի այլ մանրամասներ չեն հաղորդվում: