Հասարակություն 16:02 12/04/2011

Երևանում կկառուցվի «Noyland», «Disneyland». Իսկ մինչ այդ քաղաքապետն ամփոփում է 100 օրը

Այսօր Երևանի քաղաքապետարանում կազմակերպված 100 օրվա ամփոփիչ ասուլիսում քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացավ իր թիմով, ասաց, որ ելույթ չի պատրաստել ու շուրջ 15 րոպե հանդես եկավ ներածական խոսքով: Խոսքում 100 օր պաշտոնավարող քաղաքապետը խոսեց հիմնականում ապագայի անելիքներից: Նա ասաց, որ քաղաքի կառավարման համակարգում փոփոխություններ են կատարվել. եռաստիճան կառավարման համակարգ է ներդրվել ` քաղաքապետարան-վարչական շրջան- համատիրություն:

Ասաց, որ վարչական շրջանների համար ապահովել են իրավունքների և պարտականությունների բալանսը, և նրանց համար հաշվետվության նոր ձև է ներդրվել: Նա հույս ունի, որ այդպիսով մրցակցության դաշտ կստեղծվի ու վարչական շրջանների ղեկավարները լավ կաշխատեն:

Տեղեկացրեց, որ արդեն սկսել է «կայացած» համատիրությունների հետ աշխատելը ու պարբերաբար նրանց հետ խորհրդակցություններ են անցկացվում: «Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն եռաստիճան կառավարման օղակում կարևոր դերակատարում ունի քաղաքացին, խնդրում ենք նրան, որպեսզի ինքն անտարբեր չլինի քաղաքի խնդիրների նկատմամբ», -հավելեց Երևանի ղեկավարը:

Քաղաքային իշխանություններն այսուհետև, ինչպես քաղաքապետը ներկայացրեց, առաջնորդվելու են «որտեղ կա բիզնես տրամաբանություն, այդտեղ պետք է բիզնես լինի» քաղաքականությամբ ու տրանսպրտի, առողջապահություն, աղբահանության ոլորտներում գործի են դրվելու բիզնեսի հիմունքները:

«Ես, ընդհանրապես, կարծում եմ, որ մասնավոր կառավարումը ավելի էֆեկտիվ է, քան պետական կառավարումը: Մենք այժմ աշխատանք ենք տանում, որ այն ոլորտները, որտեղ կա բիզնես տրամաբանություն, և որտեղ մենք 100 տոկոս սեփականատեր ենք, հանձնել լիազոր կառավարման կամ ստեղծել համատեղ ձեռնարկություն», -հայտարարեց քաղաքապետը:

Քաղաքապետն ասաց, որ աղբահանության ոլորտում շուտով մրցույթ կհայտարարվի, այժմ ներդրումային փաստաթղթերն են պատրաստվում: Ոլորտում անելիքներ, ըստ քաղաքապետի, շատ կան և այնպես են անելու, որ քաղաքացին անպայման վճարի աղբահանության համար: Կարապետյանը նախ մատնանշեց սոցհարցման տվյալները, ասաց, որ երևանցիների 40 տոկոսը սանմաքրման համար չի վճարում, այնուհետև նկատեց, որ եթե յուրաքանչյուր բնակիչ վճարի սանմաքրման դիմաց, ապա դա բավական կլինի, որ այդ աշպատանքներն իրականացվեն ըստ արժանվույն:

100 օրում տրանսպորտի ոլորտը կանոնակարգելու համար քաղաքային իշխանությունները հայեցակարգ են մշակել: Քաղաքապետն ասաց, որ Երևանի ապագայի տրանսպորտը պատկերացնում է առանց երթուղային տաքսիների, միջին և մեծ ավտոբուսներով, իսկ քաղաքացիների որոշ խմբերի համար կվաճառվեն քարտ-տոմսեր, որոնցով հնարավոր կլինի երթևեկել: «Դա թույլ կտա մաքսիմալ ֆինանսական հոսք ապահովել այդ ոլորտ», -հավելեց քաղաքապետը: Կանոնակարգվելու և բարեկարգվելու է 200 կանգառ, 60 կանգառներում տեղադրվելու են տեսախցիկներ: Միևնույն ժամանակ նա չասաց` կթանկանա՞ ուղեվարձը, թե՞ ոչ: Չմատնանշեց նաև հստակ ժամկետներ, թե երբ, ի վերջո, քաղաքակիրթ երթևեկություն կկազմակերպվի Երևանում:

Շինարարության ոլորտում շեշտը դրվելու է սոցիալական բնակֆոնդի վրա, և այդ ծրագրի շրջանակներում, քաղաքապետի ներկայացմամբ, պետք է գործարկել ադմինիստրատիվ շենքերը: «Այդ ադմինիստրատիվ շենքերը, որոնք այսօր չեն օգտագործվում, կարելի է տրամադրել բնակֆոնդին», -հավելեց քաղաքապետը:

Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, ապա քաղաքի կառավրչի խոսքով, իրենք նպատակ են դրել գրագետ ու կրթված քաղաքացի պատրաստելը: Դպրոցներում նա ասաց, որ ստեղծվել է կառավարման նոր օղակ, որի օգնությամբ դրամահավաքության դեպքեր չեն լինի: Երևանի կանաչ տարածքների պահպանման համար քաղաքապետն ասաց, որ ամեն ինչ կարվի: «Մեր թիմը շատ տրամադրված է, որ կանաչ գոտիները մաքսիմալ պահպանվեն: Բայց պետք է ասեմ, որ կանաչ գոտի, չի նշանակում, որ առավոտը Երևան քաղաքի բնակիչը զարթնելիս աքլորի ձայն ա լսում: Մենք պիտի հասկանանք, որ ապրում ենք քաղաքում, մեգապոլիսում, որտեղ կան սահմանափակումներ», -նկատեց քաղաքապետը:

Հեռահար ծրագրերի թվարկելը շարունակելով, քաղաքապետն ասաց, որ դիմել են կառավարությանը «ԿԱՆԱԶ»-ի մշակույթի տունը քաղաքապետարանին տրամադրելու խնդրանքով. Կարեն Կարապետյանը ծրագրել է այնտեղ սոցիալական կինոթատրոն հիմնել, որտեղ երեխաների համար անվճար ներկայացումներ կբեմականացվեն: Ինչ վերաբերում է Երևանի կրկեսին, ապա քաղաքապետը տեղեկացրեց, որ «Տաշիր» ընկերության հետ նրանք պայմանագիր են կնքել, որի համաձայն, կրկեսի բարեփոխման գործում կներդրվի 6-8 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ, Հաղթանակ զբոսայգում, այսպես կոչված, հայկական «Disneyland» կկառուցվի, Նոյի համապատասխան տապանով, ռեստորաններով կհիմնվի նաև «Noyland»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}