Մշակույթ 16:16 13/04/2011

Ադրբեջանը պատուհաս է քաղաքակրթության համար. Հուշարձանագետի տխուր եզրահանգումը

Հայաստանի հարևան Ադրբեջանը պարզապես մի երկիր է, որը թշնամի է, պատուհաս է քաղաքակրթությանը: Նման եզրահանգման է եկել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Ադրբեջանում հայկական հուշարձանների վերաբերյալ «Վարձք» հանդեսի երրորդ համարը կազմելիս:

Հանդեսն հրատարակելը բավականին բարդ է եղել այն պատճառով, որ նոր ու թարմ լուսանկարներ չկան, քանի որ Ադրբեջանի տարածք որևէ հայի արգելված է մտնել, առավել ևս լուսանկարել հուշարձաններ: Հետևաբար, ինչպես այսօր ասուլիսում տեղեկացրեց հուշարձանագետ Կարապետյանը, հանդեսում լույս տեսած լուսանկարների մեծ մասը տրամադրել է բելգիացի լուսանկարիչ Ֆրեդերիկ Դերլեմոնը, որը 2007-ին այցելել է Գանձակի շրջանի բազմաթիվ գյուղեր` Ոսկանապատ, Ազատ, Կամո, Գետաշեն և հենց Գանձակ քաղաք ու լուսանկարել տեղի հայկական հուշարձանները` եկեղեցիներ ու գերեզմանոցներ:

Հանդեսի հրատարակիչները Ադրբեջանի տարածքում գտնվող երբեմնի հայաբնակ տարածքներից լուսանկարներ են կարողացել ձեռք բերել նաև կրասնոդահայերից, ովքեր հատուկ ադրբեջանցիների են վարձել բարձր գումարներով ու խնդրել լուսանկարել իրենց ծննդավայրերը: Կարապետյանն ասաց, որ հանդեսում օգտագործվել են Google earth ծրագրի միջոցով ստացված լուսանկարներ: Մասնավորապես, նրանց հաջողվել է այդ ծրագրի միջոցով պարզել, որ Նախիջևանի Խաչակապ գյուղի Թարգմանչաց վանքի զանգակատունն այլևս գոյություն չունի, ավերվել է Աբրակունիս գյուղի Սբ. Կարապետ վանքը:

Ուսումնասիրության ընթացքում, հուշարձանագետը եզրակացրել է, որ հայկական հուշարձաններն Ադրբեջանում ոչնչացվել են խորհրդային տարիներին, ազատամարտի ընթացքում և շարունակում են ոչնչացվել նաև ազատամարտի տարիներից հետո, այժմ: Ընդ որում, Կարապետյանի խոսքով, ոչնչացվել են այն տարածքների հուշարձանները, որոնք հեռու են եղել ռազմական գործողությունների շրջանակից, հետևաբար, հուշարձանագետի խոսքով, նրանք չեն կարող պատճառաբանել, թե դրանք վերացվել են պատերազմի հետևանքով: Մասնավորապես, դրանցից են Բաքվի Սբ. Աստվածածին եկեեղցին կամ Բաքվի գերեզմանոցը, Նախիջևանի տարածքի պատմական բոլոր հուշարձանները:

Կարապետյանն ասաց, որ ադրբեջանցիները հիմնականում ոչնչացրել են այնպիսի հուշարձաններ, որոնք շեշտել են հայկականությունը` մատուռներ, վանքեր, եկեղեցիներ, խաչքարերով գերեզմաններ և այլն: Իսկ ահա հայկական միջնադարյան բերդեր, իջևանատներ, կամուրջներ, աղբյուրներ, Կարապետյանի խոսքով, չեն ոչնչացվում կամ առավելագույնը քերում-հանում են հայերեն արձանագրությունները ու օգտագործում են ուրիշ նպատակներով:

«Եզակի դեպքեր կան, որ եկեղեցիները չեն քանդում այլ հարամարեցնում են իրենց համար ցանկալի նշանակությամբ օբյեկտների: Ազատամարտից հետո պարզ դարձավ, որ օրինակ այդ ճակատագրին է արժանացել Գանձակ քաղաքի (այժմ` Գյանջա, նախկինում` Կիրովաբադ) Սբ. Հովհաննես մայր եկեղեցին` այն հիմա կամերային երաժշտության դահլիճ է, բայց որպեսզի գոյության իրավունքը վաստակեր, քերել, վրայից հեռացրել են դեռևս 1633-ից եկած շինարարական արձանագրությունները», -պատմեց հուշարձանագետը:

Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձանների ուսումնասիրությունը մասնագետին թույլ է տվել եզրակացնել, որ Ադրբեջանի կեցվածքը հայկական հուշարձանների նկատմամաբ բացահայտ թշնամական է:

«Իրենց համար որևէ նշանակություն չունի, թե իրենց ազգի քանի պատիկ անգամ ավել վաղեմության հուշարձաններ են, որ ոչնչացնում են, որովհետև կովկասյան թաթարները որ ցարական իշխանությունենրի պարտադրմամբ նստակյացության անցան 19-րդ դարի 2-րդ կեսին, որոնց ժառանգներն են այսօրվա ադրբեջանցիները, այսինքն մեկ ու կես դարվա պատմություն ունեցող մի հատ ցեղ են և մեկ դարի մեջ երեք անգամ էլ գիր փոխեցին ու դեռ որոնում են: Եվ այդ ցեղը հանդգնում է ձեռք բարձրացնել այն հուշարձանների նկատմամբ, որ իրենց ազգի պատմության տասնապատիկ-քսանապատիկ վաղեմության են: Կորուստը մերն է, բայց միևնույն ժամանակ նաև աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդներին է», -նշեց Կարապետյանն ու տեղեկացրեց, որ առաջիկա տասն օրերի ընթացքում նույն լուսանկարներով «Ադրբեջանը` քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես է բացվելու, որին հրավիրվելու են նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ:

«Ես ենթադրում եմ` եթե աշխարհի ականջը հասցնենք հնարավոր է ադրբեջանցիները ձեռնպահ մնան մնացածը քանդելուց: Գոնե այդ ճանապարհով կարողանանք ազդել», -հույս ունի հուշարձանագետը:

Միևնույն ժամանակ, Կարապետյանը կարծում է, որ Ադրբեջանին պատժելու լավագույն միջոցը ամեն մի վնասված ու ավերված հուշարձանի համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց ներկայացնելն է, ինչը պետք է արվի պետական մակարդակով:

Նկատենք, որ այդպիսի նախադեպ կա, երբ Հունաստանի կառավարությունը` Թուրքիայի դեմ 1600 հայց ներկայացրելով ու պահանջելով պաշտպանել Հյուսիսային Կիպրոսի տարածքում գտնվող հուշարձանները: Հայցը բավարարվել էր ՄԻԵԴ-ում, և Թուրքիան տուգանվել էր 1 մլն եվրոյով: «Մի բան պարզ է` մինչև գրպաններից չհոսի, խելքներին չի հասնի: Պետք է ադրբեջանցիների գրպանին կպնել, ի վերջո անհրաժեշտ է նրանց պատասխանատվության կանչել»,- հավելեց Կարապետյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:12
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շրջաններում 3 բալ ուժգնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:09
Ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի. Ռուբեն Մելիքյան
«Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք՝ «ավելի հավասար են»։ Զորօրինակ՝ Կարեն Անդրեասյանը։ Նա ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
12:56
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս ազատման դիմում է գրել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձով է հանդես եկել՝ հայտնելով, որ պաշտոնից ազատման դիմում է գրել։...
Աղբյուր` Panorama.am
12:44
Հասկանում եմ՝ գիշերն ինքնին գայթակղիչ է. Կոնջոյան
ՔՊ-ականները վստահեցնում են՝ պաշտոնանկությունները գիշերը չեն եղել և սմս-ով չեն տեղեկացվել
Աղբյուր` Panorama.am
12:35
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նույնպես հրաժարական տվեց
«Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով»
Աղբյուր` Panorama.am
12:26
Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Ադրբեջանը շրջանցող երկաթուղու կառուցման շուրջ
Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Ադրբեջանի հետ սահմանին գտնվող իրանական Փարսաբադ քաղաքից մինչև Պարսից ծոցի ափին գտնվող իրանական ամենամեծ Բանդար...
Աղբյուր` Panorama.am
12:04
Որևէ բան անակնկալ չէ. ՔՊ-ականը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
«Ուրբաթ օրը կառավարության նիստում վարչապետը դատաիրավական համակարգի, հանցավորության վիճակի, ընդհանրապես Հայաստանում իրավակարգի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
12:01
Քյարամյանի հրաժեշտը
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժեշտի խոսք է հրապաարկել. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:00
Թախանձագին խնդրել էր թողնել պաշտոնները, թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք. Աղվան Վարդանյան
«Բնականաբար Սափրվելը հետևանքներ էր ունենալու։ Պատկերացնում եք՝ թախանձագին խնդրել էր թողնել պաշտոնները, թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք,...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ինչու են դասական բռնապետներն իրենց ուժայիններին ձերբակալում, հետո' լիկվիդացնում. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը,  անդրադառնալով իրվապահ մարմիններում պաշտոնանկությունների վերաբերյալ լուրերին ու ազատման դիմումներին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
11:36
Մեղքը տարբեր անձանց գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել. Աբրահամյանը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
«Այս քայլն ավելի շատ դիտարում եմ նախընտրական  տրամաբանության ներքո»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:26
Վահե Հովհաննիսյան. Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու
Այլընըտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. ««Խմած էր, հեծանվից ընկել էր, SMS-ով, Skype-ով հանեց...
Աղբյուր` Panorama.am
11:17
Իշխանությունը տապալեց գործընթացը, և այն օրակարգը, որը կարող էր դառնալ մեծ պրոցեսի մի մաս, տեղի չունեցավ. Աբրահամյան
«Հաշվի առնելով, որ  Բաքվում COP29 համաժողով էր և, բնականաբար, արտաքին լսարանին ուղղելու հստակ մեսիջներ կային, ողջ գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
11:16
Երևանի 146 մանկապարտեզից հետ հավաքած 3850 կգ հավի մսի մեջ հայտնաբերվել է վնասակար բակտերիա
«Երևանի քաղաքապետարանն էականորեն մեծացրել է վերահսկողությունը Երևանի մանկապարտեզներում մատակարարվող սննդի վերաբերյալ»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:47
COP29-ի ընթացքում Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել հայ պատանդներին և կոչ անել ազատ արձակել նրանց. Ռուբեն Վարդանյանի որդի
Բաքվում COP29-ի ավարտից մի քանի օր առաջ և Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ավելի քան մեկ տարի անց նրա...
Աղբյուր` Panorama.am
10:25
Փաշինյան. Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները
Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ «Սիրելի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Սերոբ Սարգսյանը նշանակվեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
«Սիրելի երևանցիներ, ուզում եմ տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանում մենք ունենք նոր նշանակում, պարոն Սերոբ Սարգսյանը նշանակվել է...
Աղբյուր` Panorama.am
10:10
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
«Եթե Հարիսի հաղթանակի պարագայում դեմոկրատների քաղաքական կուրսի շարունակականությունը ապահովված կլիներ, ապա Թրամփի պարագայում նման հեռանկար չկա»:
Աղբյուր` Panorama.am
09:46
Անցած երկու տարիներին կառավարությունը որևէ շահույթ չի ստացել հանքաարդյունաբերության ոլորտի իր բաժնեմասից ու թաքնվում է մասնավոր ընկերության թիկունքում
  ԶՊՄԿ-ի բաժնետեր դառնալուց հետո ՀՀ կառավարությունն առ այս պահը որևէ եկամուտ չի ստացել, շահույթի վերաբաշխում չի կատարվել, թեև ԶՊՄԿ-ն...
Աղբյուր` Panorama.am
09:38
Էրդողանը կառաջարկի սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը ներկայիս շփման գծի պայմաններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է երկուշաբթի օրը Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին ներկայացնել ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
09:09
Բախվել են «Opel»-ն ու «Wuling»-ը, վերջինն էլ բախվել է կայանված «Porsche»-ին և «Hyundai»-ին
Նոյեմբերի 17-ին,ժամը 15:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ - Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Սարգիս Բադալյանի...
Աղբյուր` Panorama.am
09:02
Փաշինյանը առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Քաղաքագետ
«Ու էլի մի իրավիճակի հետ գործ ունենք, երբ Փաշինյանը ներքաղաքական սուբյեկտներից առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը, երբ առնվազն...
Աղբյուր` Panorama.am
09:00
Նոյեմբերի 18-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 18-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 386.61 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:24
Ողբերգական վթար Արթիկ-Պեմզաշեն ճանապարհին
Կան տուժածներ և մեկ զոհ
Աղբյուր` Panorama.am
08:12
Նիկոլ Փաշինյանն ու կինը մեկնել են Վատիկան
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ։
Աղբյուր` Panorama.am
08:04
Աղվանի-Տաթև ճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։...
Աղբյուր` Panorama.am
07:58
Կարեն Գրիգորյանն ու Էլինա Դանիելյանը՝ Պորտուգալիայում անցկացված մրցաշարի հաղթողներ
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայում անցկացված «XVIII Torneio Internacional Figueira da Foz - Sabir Ali» մրցաշարում 9...
Աղբյուր` Panorama.am
07:43
Ես ես չեմ, մորուքս էլ իմը չէ՞ր
Մորուքավոր հեղափոխությանը եկել է փոխարինելու անմորուքը։ Հեղափոխական քավորը երեկվանից հրաժարականներ է, որ ստանում է իր սանիկներից; Ըստ...
Աղբյուր` Panorama.am
07:36
Կարեն Անդրեասյան. Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից
«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}