Մարտիրոսյան-Ռոման մենամարտը հետաձգվել է
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում ամերիկահայ անպարտելի մարզիկ Վանես Մարտիրոսյանի և Սաուլ Ռոմանի մենամարտը տեղի կունենա հունիսի 4-ին, Լոս Անջելեսում: Հիշեցնենք, որ մարտը պլանավորված էր ապրիլի 23-ին, սակայն որոշում կայացվեց հետաձգել այն Մարտիրոսյանի հիվանդության պատճառով:
«Մենք պարտավոր էինք հետաձգել մենամարտը, քանզի Մարտիրոսյանը հիվանդացել է գրիպով և չի հասցրել նախապատրաստվել»,- Վանես Մարտիրոսյանի պրոմոուտեր Բոբ Արումի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին