Առերեսման է հրավիրվել Ներսես Նազարյանը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը երեկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով եւս մեկ ցուցմունք տալու համար:
«Ըստ լուրերի, ՀՔԾ-ում տեղի է ունեցել Ն. Նազարյանի եւ նույն քրգործով պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ Վարազդատ Ադամյանի առերես հարցաքննությունը»,- գրում է, թերթը եւ ավելացնում, որ երեկ ՀՀ ոստիկանության վարչական շենք է այցելել նաեւ Լեւոն Սարգսյանը, ում անունը Թամամյանի գործի հետ կապված շրջանառվում է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում