Պայթյունավտանգ իրավիճակ դասագրքերի տպագրության հարցում
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` դպրոցի տնօրենների հավաստագրման գործընթացի ամփոփումից հետո ԿԳՆ-ն անցնելու է ուսումնարանների եւ մանկապարտեզների տնօրենների հավաստագրմանը, ինչի համար, սակայն, անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ:
Թերթին հասած տեղեկություններով` նախարարության վրա տարբեր հրատարակչությունների կողմից սկսվել են լուրջ ճնշումներ դասագրքերի տպագրության մենաշնորհ ունենալու հարցով, ինչին, սակայն, նախարարությունը դեռ դիմադրում է: «Թե ինչ կլինի եւ որ կետում կպայթի իրավիճակը, առայժմ անհայտ է»: