Վարչապետը որտեղի՞ց գիտե` ինչպես են կթում կովերին
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած ճեպազրույցում լրագրողները գործադիրի ղեկավարից հետաքրարվել են` որտեղի՞ց գիտե վարչապետը` ինչպես են կով կթում:
Ի պատասխան վարչապետը նախ նկատեց, որ ինքն այդպիսի հայտարարություն չի արել և դա «որոշ լրատվամիջոցների կողմից այդպես ներկայացվեց», այնուհետև ներկայացրեց իրականությունը. «Գյուղացիների հետ այդ հանդիպման ժամանակ ինձ հետ մասնակցում էին նաև համաշխարհային բանկի փորձագետները, որոնք այդ նյութը ներկայացրին մեր դատին: Ես ընդամենը մասնագետների այդ կարծիքը ուղղեցի դահլիճում նստած գյուղացիներին` հարցնելով արդյոք այս էքսպերտների բացահայտած այս պրոբլեմն առկա է մեր գյուղում և այս խնդիրն ինչպես է լուծվելու, և նրանք ասացին` այո, այսպիսի խնդիր մեզ մոտ կա: Կարծում եմ` ինձ պետք չէ վերագրել համաշխարհային բանկի փորձագետների մեկնաբանությունները: Բայց քանի որ լրատվական միջոցներում գերիշխում էին գարնանային տրամադրությունները, տրամաբանություններն էլ այդպիսին էին»:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Ավան գյուղում գյուղացիների հետ հանդիպման ժամանակ խոսվել էր կովի կթելու ժամանակ հիգիենայի կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին