Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ աշխարհում 109-րդն է
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր Հայաստանում, ներկայացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2010/11-ի հիմնական արդյունքները: Վերջինս հրապարակվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից: Զեկույցը հրապարակվում է արդեն 10 տարի շարունակ: Այս տարի այն գնահատել է աշխարհում 138 տնտեսությունների ՏՏ մրցունակությունը:
ՀՏՖ-ի գնահատականներով ցանցային պատրաստվածության տեսանկյունից լավագույն արդյունքներն են գրանցել Շվեդիան, Սինգապուրը և Ֆինլանդիան: Առաջին երկուսը պահպանել են նախորդ տարվա իրենց դիրքերը, մինչդեռ Ֆինլանդիան առաջադիմել է 3 հորիզոնականով: Նախորդ տարի 3-րդ տեղում գտնվող Դանիան թուլացրել է իր դիրքը և նահանջել 7-րդ հորիզոնական: Ինչպես և նախորդ տարի, լավագույն հնգյակում են ամրապնդվել Շվեյցարիան և ԱՄՆ-ն (համապատասխանաբար 4-րդ և 5-րդ դիրք):
Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցանիշով աշխարհում 109-րդն է և նախորդ տարվա համեմատությամբ զիջել է իր դիրքերը 8 տեղով, չնայած բացարձակ արժեքով գնահատականը աճել է 0.04 միավորով: Հարկ է նաև նշել, որ այս տարի զեկույցում ընդգրկված երկրների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է հինգով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան