Շախմատը կդասավանդվի տարրական դասարաններում
Վերաբաշխում կատարելով 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունը Հայաստանի շախմատի ակադեմիային տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 177084.1 հազար դրամ` պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման, ինչպես նաև դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների տպագրման, շախմատային գույքի ձեռքբերման, ուսուցիչների վերապատրաստման համար։ Նախարարությանը տրամադրվել է ևս 386100.0 դրամ` շախմատ խաղալու համար նախատեսված սեղան և աթոռ ձեռք բերելու նպատակով։ Շախմատի դասավանդումը կնպաստի կրտսեր դպրոցականների մտավոր կարողության զարգացմանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից երիտասարդների մարզային կենտրոնների ստեղծման, կրթական ու այլ ծրագրերի կազմակերպման և իրականացման աշխատանքներին աջակցելու նպատակով կառավարությունը որոշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված Տավուշի մարզի Իջևան և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում գտնվող շենքը և տարածքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին։ Հիմնադրամին է նվիրաբերվել նաև նշված ՊՈԱԿ-ի մարզային կենտրոնների գույքը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին