Երկխոսության կառուցման գաղափարը լիովին արտացոլում է ՀՀ գործող նախագահի դիրքորոշումը
Голос Армении-ն ներկայացրել է հարցազրույց Հայաստանի քաղաքագիտության ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանի հետ: Մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը չի անի այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն Հայաստանի ներքին իրավիճակի ապակայունացմանը եւ որից անմիջապես կօգտվի Ադրբեջանը` Հ. Քոթանջյանն ասել է. «Այս հայտարարությունն արտացոլում է ընդդիմության և քաղաքական էլիտայի միջև հնարավոր կոնսենսուսը, որը կարող է ձևավորվել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և համայն հայության ազգային անվտանգության առաջնայնության շուրջ: Հայաստանի Հանրապետության ռազմավարական առաջնայնությունների շուրջ երկխոսության կառուցման գաղափարը լիովին արտացոլում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, որը առաջնային նշանակություն է տալիս հայ ժողովրդի անվտանգության հարցերին»:
Որպես ՀՀ առաջին նախագահի վաստակ` Հ. Քոթանջյանը նշել է համագործակցությունը Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման և նրա առաջնորդներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչի արդյունքում ստեղծվեց Արցախի անկախ հանրապետությունը: Քաղաքագետը նաև մատնանշել է ՀՀ առաջին նախագահի թույլ տված լուրջ սխալները, ինչպիսիք էին սխալ քաղաքականության արդյունքում Հայաստանի տնտեսության քայքայումը, երկրի գիտական պոտենցիալի վերացումը, ինչպես նաև այլախոհ կուսակցությունների հետապնդումը, ինչպես եղավ ՀՅԴ-ի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում