Ադրբեջանը տարածաշրջանի «արգելակն» է
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Բաքու սպասվելիք այցին` Голос Армении թերթը գրում է, որ նախքան հանմանախագահների այցը, Ադրբեջանի նախագահն արդեն հասցրել է հանդես գալ ներքին լսարանին և համանախագահներին ուղղված ագրեսիվ-շանտաժային հայտարարությամբ: Իլհամ Ալիևը նշել է, թե Ադրբեջանը տարածաշրջանում «կայունացնող գործոն» է:
««Կայունացնող գործոն», որը պարբերաբար հանդես է գալիս ռազմական հռետորականությամբ, զբաղված է զինման մրցավազքով և որի ապակառուցողական դիրքորոշման պատճառով սառեցվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-գրում է թերթը:
Համանախագահներից Իլհամ Ալիևը պահանջեց պահպանել ՄԱԿ-ի ընդունած բանաձևերը` միջազգային հանրությանը մեղադրելով երկակի ստանդարտների կիրառման մեջ: Այս կապակցությամբ թերթը հիշեցնում է Ադրբեջանի նախագահին, որ երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա կիրառեց Արցախի ժողովրդի դեմ պատերազմ սկսելով` ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություններ հանդես եկան տասնյակ հայտարարություններով` պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն Ադրբեջանը «խուլ» էր:
Ագրեսոր պետությունը դադարեցրեց ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերը հետ շպրտեցին թշնամուն Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող ռազմական դիրքերից: «Ադրբեջանի միակ դերը տարածաշրջանում ոչ թե «կայունացնողի», այլ` «արգելակի» դերն է»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում