Ոստիկանությունը կարող է ֆինանսավորել ՀՀ պետական բյուջեն
«Հայկական ժամանակը» գրում է, որ կառավարության այսօրվա նիստում որոշում կկայացվի 2010 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության արտաբյուջետային հաշիվներում կուտակված տպավորիչ միջոցները 2011թ. ծախսային մասում ընդգրկելու մասին:
Ըստ ներկայացված տեղեկանքի` այս տարի ոստիկանությունն աշխատել է 11 մլրդ դրամ, այն դեպքում երբ բյուջեից նրան հատկացված է 24 մլրդ դրամ: «Ստացվում է, որ ոստիկանությունը զբաղված է եկամտաբեր բիզնեսով, որից ստացված միջոցներով կարող է հոգալ իր` բյուջեով հատկացված ծախսերի մոտ կեսը: …Եթե ոստիկանությունում շրջանառվող կաշառքներն էլ լեգալիզացնեն, ապա այդ կառույցը ինքը կարող է ֆինանսավորել ՀՀ պետական բյուջեն»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում