Սամվել Գրիգորյանը 5-րդն է, Վանիկ Ավետիսյանը` 6-րդը
Կազանում շարունակվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում մինչև 69 կգ քաշային կարգում ներկայացված Վանիկ Ավետիսյանն ու Սամվել Գրիգորյանը չկարողացան տեղ գրավել մրցանակակիրների շարքում: Գրիգորյանը պոկում վարժությունում արձանագրեց 140 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում իրեն ենթարկեց 173 կգ ծանրաձողը և երկամարտի 313 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Ավետիսյանը նրան զիջեց մեկ միավորով (138+174=312) և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին