Վախթանգ Դարչինյան. «Պերեսը հաստատ կընկնի, բայց չեմ կարող ասել, թե որ ռաունդում»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը չի կասկածում, որ ժամանակից շուտ կհաղթի թեթևքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Յոննի Պերեսին: Հիշեցնենք, որ նրանց միջև մարտը տեղի է ունենալու ապրիլի 23-ին, Լոս Անջելեսում:
«Չեմ կարող ասել, թե որ ռաունդում կընկնի Պերեսը: Ես պարզապես գիտեմ, որ վաղ թե ուշ կխորտակեմ նրան: Չեմ կարծում, որ նրա կարիերայում այժմ անկում կա: Իմ մրցակիցներից շատերը վերելք մեջ են եղել, բայց ես հանգիտս նոկաուտի եմ ենթարկել նրանց: Եվ դա նորից կանեմ»,- Դարչինյանի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին