Թանկացումներ սուրճի և բանանի շուկաներում. Հանձնաժողովը պարզում է պատճառները
Բանանի և հատիկավոր սուրճի շուկաներում նկատված գնային փոփոխությունների առնչությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսում է ուսումնասիրություն վերոնշյալ շուկաներում:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայության հաղորդմամբ, հանձնաժողովի պահանջով այս դաշտում գործող առավել խոշոր տնտեսվարողները 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնեն տեղեկատվություն՝ ներկրման և իրացման ծավալների, ինչպես նաև հիմնավորումներ՝ շուկայում նկատված գնային փոփոխություների վերաբեյալ:
Հանձնաժողովի մոնիտոինգի խումբը արձանագրել է, որ մանրածախ առևտրի կետերում մարտ ամսին 1 կիլոգրամ բանանի գինը հասել է մինչև 1120 դրամի, այն դեպքում, երբ այս ապրանքատեսակը հունվարին վաճառվել է միջինը 840 դրամով: Ինչ վերաբերում է հատիկավո սուրճին, ապա Հանձնաժողովի փորձագետների դիտարկմամբ, սուրճի միջազգային գինը բարձրացել է:
Ուսումնասիրությունները կպարզեն, թե որքանով է տեղական շուկայի գնաճը համահունչ միջազգային թանկացումներին: Տեղեկացնենք նաև, որ Հանձնաժողովի նախորդ ուսումնասիրություններով բանանի շուկայում գերիշխող դիրք ունի «Քեթրին գրուպե ընկերությունը՝ 51% մասնաբաժնով:
Հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող է «Կաֆե դյու բրազիլե ընկերությունը, որը իրացման ծավալներով գրավում է շուկայի 1/3-ից ավելին: Շուկայում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 35,2 %:
Հնարավոր է նաև, որ Հանձնաժողովի կողմից կատարվող ուսումնասիությունների արդյունքում վերոնշյալ շուկաներում ի հայտ գան նոր գերիշխողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան