ՀԱԿ-ը հրապարակել է Հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիրը
Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է փետրվարին Կոնգրեսի քաղխորհրդի կողմից ընդունված «ՀՀ Հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիրը»:
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի հաղորդմամբ, ծրագրի առանցքային դրույթներն են հանրակրթության ֆինանսավորումը աշակերտին տրվող անհատական հավաստագրերի միջոցով, ինչպես նաև գիտելիքի գնահատման անկախ համակարգի ստեղծումը։
Այս դրույթների հետ մեկտեղ ծրագրում նախատեսվում են հանրակրթության իրական ինքնակառավարման մեխանիզմների ձևավորումն ու խորացումը, դպրոցներում կրոնական և քաղաքական գաղափարախոսությունների քարոզումն ու տարածումը բացառող մեխանիզմներ, ինչպես նաև հանրակրթական ծրագրերը պետական լեզվով իրականացնելու սահմանադրական պահանջի վերականգնումը:
Ծրագիրն ամբողջությամբ տեղադրված է Հայ Ազգային Կոնգրեսի էլեկտրոնային կայքում www.anc.am հասցեով: