Խորեն Գևորի հարձակումը մրցավարի վրա դիտվել է որպես զգացմունքային պոռթկում
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գևորը, ով WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտից հետո հարձակվել էր մրցավար Մանֆրեդ Կյուխլերի վրա, Գերմանիայի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից որակազրկվել է կես տարով և տուգանվել 5100 եվրոյով:
«Քանի որ Կյուխլերն ընդունել է Գևորի ներողությունը, իսկ Խորենն անբասիր մարզիկի համարում ունի, նրա հարձակումը գնահատվել է որպես զգացմունքային պոռթկում: Ֆեդերացիան վստահ է, որ Խորենը հասկացել է իր սխալը և ցավում է կատարածի համար, ուստի մենք բավարարվեցինք տուգանքով և ժամանակավոր որակազրկմամբ»,- ֆեդերացիայի նախագահ Թոմաս Պյուտցի խոսքերը մեջբերել է «Fightnews»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին