Ա. Զաքարյան. «Ուր մնաց Օսկանյանի «էֆեկտիվ» պաշտոնավարումը»
«Առավորտ» թերթը տպագրել է ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանի հոդվածը, որում վերջինս անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` արտաքին քաղաքականության վերաբերյալ կատարած որոշ մեկնաբանություններին, գրել է. «…Իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Օսկանյանը այդպես էլ որևէ նախագահական այց ԱՄՆ և հանդիպում ԱՄՆ նախագահի հետ չկարողացավ կազմակերպել, էլ իմաստ չունի անդրադառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ այլ անդամի` Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններին, կամ ավելի շուտ հարաբերությունների գրեթե բացակայությանը այդ տարիներին:
…Կարող եմ ավելացնել, որ, ինչքան էլ տարօրինակ է, Ռուսաստանի նախագահի առաջին պետական այցը Հայաստան տեղի ունեցավ ընդամենը անցյալ տարի, որն ամրագրվեց մեր երկրի անվտանգությանը վերաբերող կենսական պայմանագրերով ամենատարբեր ոլորտներում: Տասը տարի զբաղեցնելով ամենաբարձր` ԱԳՆ ղեկավարի պաշտոնը Հայաստանում, Օսկանյանն ի վիճակի չի եղել ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի պետական այց կազմակերպելու Հայաստան և այդ ամենով իր պաշտոնավարումը համարում է «շատ էֆեկտիվ»:
…Հավանաբար ճիշտ է Օսկանյանը, երբ ասում է, որ ներկայիս արտաքին քաղաքականության շեշտադրումները կապ չունեն նախկինի հետ, չէ որ վերջապես ավարտվեց իրավիճակային քաղաքականությունը և սկիզբ դրվեց նախաձեռնողական և սկզբունքային գործելաոճին»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում