Գերմանիայում ատոմային էներգիայից հրաժարվելու մասին օրինագիծ է պատրաստվում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դաշնային հողերի գործադիր մարմինների ղեկավարների հետ համաձայնեցրել է երկրի նոր էներգետիկ ռազմավարության անցման գրաֆիկը, որը ենթադրում է ատոմային էնեգիայից աստիճանաբար հրաժարում:
Այս մասին հաղորդում է «Deutsche Welle» – ն:
Ենթադրվում է, որ օրենքում համապատասխան լրացումները կներկայացվեն երկրի օրենսդիր մարմին մինչ հունիսի 17-ը, այդպիսով Գերմանիայի ատոմային էներգիայից աստիճանաբար հրաժարումը կդրվի «ամուր օրինական հիմքերի վրա», - ասել է Մերկելը:
Կանցլերի խոսքերով, միաժամանակ Բունդեստագ է ներկայացվել այլընտրանքային էներգետիկայի զարգացման մասին օրինագծեր:
Նախանշված գործընթացի մանրամասները դեռ հստակեցված չեն, սակայն թե պաշտոնական Բեռլինը, թե դաշնային հողերը մտադիր են «հնարավորինս շուտ հրաժարվել միջուկային էներգիայից և անցնել վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգամատակարարման», - ընդգծել է կանցլեր Մերկելը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին