Դ. Բաբայան. «Որևէ մեկը երբեք չի ասել` առաջին չվերթը տեղի է ունենալու մայիսի 9-ին»
«Հայոց աշխարհ» օրաթերթը ներկայացրել է հարցազրույց ԼՂՀ նախագահի մամուլի պատասխանատու Դավիթ Բաբայանի հետ, ով անդրադարձել է ՄԽ համանախագահների այցին տարածաշրջան, ինչպես նաև նրանց հայտարարություններին:
Խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի մասին` Բաբայանն ասել է. «Օդանավակայանի բացման հարցը, կարծում եմ, շահարկվեց։ Դժվարանում եմ նույնիսկ ասել` ով և ինչու սկսեց այդ «գործընթացը», բայց փաստն այն է, որ որևէ մեկը երբեք չի ասել, թե առաջին չվերթը տեղի է ունենալու մայիսի 9-ին։ Նման հայտարարություն մեր կողմից չի արվել։
Ընդամենը ասվել է, որ օդանավակայանի գլխամասային շենքը պատրաստ կլինի մայիսի սկզբներին։ Եղան ոչ ճշգրիտ կամ միտումնավոր խեղաթյուրված մեկնաբանություններ, այդ թեզը դրվեց շրջանառության մեջ, եւ դարձավ «հայկական հարց»` ինչո՞ւ մայիսի 9-ին օդանավակայանը չի բացվում։ Մայիսի 9-ը մեզ համար մեծ տոն է` եռատոն,և մենք խնդիր չունենք նման կարևորագույն օբյեկտների շահագործումը կապել այդ իրադարձային հանգրվանի հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում