Հռիփսիմե Խուրշուդյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Կազանում կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցահարթակ դուրս եկավ Հռիփսիմե Խուրշուդյանը: 75+ կգ քաշային կարգում հայ մարզուհին երկամարտի 254 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը և հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Հատկանշական է, որ նա արծաթե մեդալների արժանացավ նաև պոկում և հրում վարժություններում` բարձրացնելով համապատասխանաբար 114 և 140 կգ:
Ավելացնենք, որ այս քաշային կարգում հաղթողի կոչմանն արժանացավ Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Կաշիրինան` 327 կգ ցուցանիշով` սահմանելով նաև մայրցամաքի մի քանի ռեկորդներ: Բրոնզե մեդալին տիրացավ թրքուհի Ուչարը (249 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան