«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի օպերատորը խոստացել է վերացնել վթարի հետևանքները կես տարվա ընթացքում
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի իրավիճակը կվերցվի խիստ հսկողության տակ առաջիկա 6-9 ամիսների ընթացքում:
Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները հղում անելով ԱԷԿ-ի TEPCO (Tokyo Electric Power Company) օպերատոր –ընկերության ղեկավարի հայտարարությանը:
Վերջինիս փոխանցմամբ, այդ ժամանակահատվածում ռեակտորը կանցնի ստաբիլ աշխատանքի:
Առաջիկա երեք ամիսներին ընկերությունը նաև հույս ունի զգալիորեն նվազեցնել ռադիացիոն մակարդակը և իրավիճակը վերցնել խիստ վերահսկողության տակ:
Դրանից հետո միայն իրենց տան տարածքներից 20 կմ հեռավորության վրա տարհանված բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց բնակավայրեր:
Ներկայում մարտի 11-ին երկրաշարժից և ցունամիից տուժած ԱԷԿ-ի իրավիճակը հեռու է անգամ բավարար գնահատականից: Դեռ մեկ շաբաթ առաջ Ճապոնիայի կառավարությունը վթարի վտանգը գնահատել է 7 բալով՝ ըստ վթարի վտանգավորության միջազգային INES 7 -բալանոց սանդղակի:
Նշենք, որ մինչ ճապոնական աղետը, չեռնոբիլյան վթարը միակն էր, որ գնահատվել էր 7 բալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան