Մեկնարկում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցույթը

Այսօրվանից մեկնարկում է ՀՀ վարչապետի հովանու ներքո ստեղծված Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցույթը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, մրցանակաբաշխության նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա մենեջերների որակավորման բարձրացմանը, ինչպես նաև մենեջմենթի, աշխատանքի կազմակերպման բարելավմանը ` հանրապետության տարբեր ընկերություններում աշխատող մենեջերներին հնարավորություն տալով մասնակցել վերապատրաստման դասընթացների աշխարհի բարձր վարկանիշ ունեցող համալսարաններում:

Համաձայն մրցանակաբաշխության ծրագրի՝ յուրաքանչյուր տարեսկզբին կառավարության կողմից հայտարարվում է մրցույթ՝ ի հայտ բերելու ՏՏ ոլորտի ընկերություններում աշխատող լավագույն երեք մենեջերներին, ովքեր կմեկնեն արտերկրի տարբեր համալսարաններ՝ մենեջմենթի կուրսեր անցնելու:

Այս տարվա մրցույթի հաղթող երեք մենեջերները օգոստոսին 15-օրյա վերապատրաստման դասընթացներ կանցնեն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում (Stanford Executive Institute): Ըստ Հ.Մուսայելյանի, Սթենֆորդի համալսարանը համաձայնել է ամեն տարի վերապատրաստման համար երեք տեղ հատկացնել հայ մասնագետներին, նաև կիրառել է զեղչեր։ Յուրաքանչյուր մասնակցի 15-օրյա վերապատրաստման կուրսի արժեքը 20 հազար դոլար է։ Սակայն, պայմանավորվածության համաձայն, երեք մասնագետի վերապատրաստման համար 50 հազար դոլար կվճարվի։ Նշենք, որ մրցանակաբաշխության նախաձեռնողը Սինոփսիս ընկերությունն է, հովանավորը` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, որն այս տարի հոգալու է մասնագետների վերապատրաստման ծախսերը` հատկացնելով ավելի քան 19 միլիոն դրամ:

Վարչապետի օգնական Վարդան Նիկոյանի խոսքերով, Հայաստանում ՏՏ ոլորտը կառավարության հոգացության և մասնավորի արդյունավետ աշխատանքի արդյունքում վերջին մի քանի տարիներին զարգացում է ապրել: Դրա ապացույցը, ըստ նրա, նաև այն է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարում Հայաստանում ՏՏ ոլորտը գրանցեց 17 տոկոս աճ: «Այսօր ակնհայտ է, որ առանց ՏՏ-ի անհնար է բարձրացնել ընդհանուր տնտեսական համակարգի արդյունավետությունը: Այս առումով էական դեր ունի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների կրթական և վերապատրաստման համակարգը: Այս ծրագրի իրականացմամբ մենք զարգացնում ենք IT մենեջմենթի ոլորտը Հայաստանում: Արտերկրում վերապատրաստման հնարավորություն ստեղծելով մեծապես կօգնենք թե տեղական կազմակերպություններին, թե ընդհանուր ոլորտի զարգացմանը»,- ասաց Վ.Նիկոյանը:

«Այս նախաձեռնության նպատակն է մեր երկրի մրցակցային առավելության գրավական հանդիսացող ամենակարևոր ճյուղերից մեկում` ՏՏ ոլորտոմ, բարձրացնել կառավարման մակարդակը: Արդյունավետ կառավարումը մեր երկրի ապագա աճը պայմանավորող առանցքային գործոն է, հետևաբար մենք պարտավոր ենք աջակցել նման կարևորության ազգային նախագծին»,- ընդգծեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նշենք, որ մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել առավելագույնը 50 աշխատող ունեցող, Հայաստանում գրանցված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մինչև 40 տարեկան մենեջերները: Ընտրության ժամանակ հաշվի են առնվելու հավակնորդի կրթությունը, ղեկավարման փորձը, անգլերենի հմտությունները, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում ներգրավվածությունը: Դիմումների վերջնաժամկետը ապրիլի 30-ն է:
Մրցույթին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի աշխատակիցները չեն մասնակցի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Փոխքաղաքապետը երթևեկելու տոմսերը համեմատում է գերմանականի հետ ու վերջինները պարտվում են. ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Հիմա ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում, ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ. Միրզոյանը՝ լրագրողին
«Հիմա երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ, լսեցինք Ձեզ»,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնը...
Աղբյուր` Panorama.am
15:43
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հանդիպել է Ալիևին, այնուհետև կայցելի Հայաստան
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քաղաքական և...
Աղբյուր` Panorama.am
15:14
Սիրիայի թուրքամետ նոր առաջնորդն առաջին պաշտոնական այցը Թուրքիա կկատարի Էրդողանին շնորհակալություն հայտնելու համար
Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ-Շարաան իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա։ Այն կարող է տեղի ունենալ հնարավորինս շուտ։...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հարցը տեղին չէ. Ժաննա Անդրեասյանը՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության մասին
«Իմ հանդեպ վստահության կամ անվստահության հարցը դրսևորվում է իմ՝ դեռևս  պաշտոնավարմամբ կամ չպաշտոնավարմամբ, հետևաբար այդ իմաստով հարցը...
Աղբյուր` Panorama.am
15:03
Միրզոյան. Զենք ձեռք բերելը բոլորի սուվերեն իրավունքն է
«Ադրբեջանը ձեռք է բերում զինատեսակներ, հարձակողական, ինչպես դուք նշեցիք, մենք ևս ձեռք ենք բերում զինատեսակներ, իհարկե, անհամենատ ավելի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}