Զավեն Անդրիասյանի հաջողությունը
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացված կայծակնային օփենում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ «մահվան պարտիան» շահեց Ղաեմ Մաղամին, և Անդրիասյանը ստացավ երկրորդ մրցանակը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Հարությունյանը հաղթողներից հետ մնացին կես միավորով և գրավեցին համապատասխանաբար 3-րդ, 5-րդ, 6-րդ տեղերը:
Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում էին 82 շախմատիստներ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին