Թուրք այլախոհ լրագրողը` 4.5 տարվա ազատազրկման վտանգի առաջ
Թուրք հետաքննող լրագրող Նեդիմ Շեները կանգնել է դատարանի առջև: «Էրգենեքոն»-ի գործով ավելի քան մեկ ամիս կալանավորված Շեներին մեղադրանք է ներկայացվել մամուլի հրապարակումով հետաքննության մանրամասները գաղտնազերծելու մեջ: Դա նշանակում է, որ այլախող լրագրողին սպառնում է 1.5-ից մինչև 4.5 տարվա ազատազրկում:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» օրաթերթը:
Նշենք, որ Նեդիմ Շեները պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի սպանության մասին երկու գիրք է հեղինակել և արժանացել «Մամուլի միջազգային ինստիտուտ»-ի (ՄՄԻ) կողմից շնորհված «Համաշխարհային մամուլի ազատության հերոս» տիտղոսին:
«ՄՄԻ»-ի տվյալների համաձայն` բանտարկված լրագրողների թվով Թուրքիան աշխարհում հավասարը չունի. Թուրքական բանտերում այժմ ազատազրկված է 57 լրագրող: