Սամբիստները Հայաստան վերադարձան Հինգ բրոնզե և երկու արծաթե մեդալով
Այսօր Չեխիայից 5 բրոնզե և երկու արծաթե մեդալով հայրենիք վերադարձավ Հայաստանի սամբոյի հավաքականը, որը մասնակցում էր ապրիլի 14-18-ը Պրահայում անցկացված սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների եվրոպայի առաջնությանը:
Ստորև ներկայացնում ենք մեր մարզիկների արդյունքները:
Պատանիներ
Մխիթարյան Գրիգոր, 48 կգ-3-րդ տեղ
Պետոյան Ռազմիկ, 52 կգ-2-րդ տեղ
Ալեքսանյան Հովհաննես, 56 կգ-2-րդ տեղ
Սահակյան Արթուր, 60 կգ-5-րդ տեղ
Մանուկյան Ռաֆիկ, 65 կգ-3-րդ տեղ
Հարությունյան Ռաֆիկ, 70 կգ-5-րդ տեղ
Սերոբյան Հովհաննես, 75 կգ-7-րդ տեղ
Հակոբյան Մարտիրոս, 81 կգ-5-րդ տեղ
Մարգարյան Գոռ, +87 կգ-7-րդ տեղ
Բագիրյան Էմմա, 48 կգ-5-րդ տեղ
Խաչատրյան Ռոզա, 52 կգ-3-րդ տեղ
Երիտասարդներ
Հովհաննիսյան Վարդան, 48 կգ-6-րդ տեղ
Մելքոնյան Արա, 52 կգ-5-րդ տեղ
Ալեքսանյան Սերյոժա, 57 կգ-3-րդ տեղ
Կարապետյան Էդգար, 62 կգ-8-րդ տեղ
Գևորգյան Վահագն, 68 կգ-7-րդ տեղ
Մարգարյան Հակոբ, 74 կգ-9-րդ տեղ
Կարապետյան Մհեր, 82 կգ-3-րդ տեղ
Ինչպես մեկնաբանում է մեր պատվիրակության ղեկավար, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը, արդյունքները, ընդհանուր առմամբ, վատը չեն, սակայն եթե չլիներ մրցավարների վատ աշխատանքը, որի պատճառով բազմաթիվ բողոքներ եղան մրցումների ընթացքում, մեր սամբիստներից առնվազն երկուսը` Գրիգոր Մխիթարյանն ու Մհեր Կարապետյանը, պիտի նվաճեին ոսկե մեդալ: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են