Մրցույթ տեղական հասարակական կազմակերպությունների համար
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ հայտարարում է դրամաշնորհների մրցույթ տեղական հասարակական կազմակերպությունների համար:
Այս մասին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:
500.000-ական դրամի չափով դրամաշնորհի կարժանանան հետևյալ ոլորտներում ներկայացված լավագույն ծրագրերը.
1. հանրակրթության բնագավառ` 3 ծրագիր,
2. նախադպրոցական կրթության բնագավառ` 1 ծրագիր,
3. միջին մասնագիտական կրթության բնագավառ` 1 ծրագիր,
4. բարձրագույն կրթության բնագավառ` 2 ծրագիր,
5. գիտության բնագավառ` 1 ծրագիր,
6. լրացուցիչ կրթության բնագավառ` 1 ծրագիր,
7. գիտելիքի արժեվորմանն ուղղված (PR) 1 ծրագիր:
Դրամաշնորհի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գրանցված այն հ/կ-ները, որոնք ունեն վերոնշյալ բնագավառում ծրագրերի իրականացման փորձ: Մրցութային հայտերը կարող են ներկայացվել մայիսի 11-ից մայիսի 17-ը, ժամը 10.00-17.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: