Euronews. «Մարդիկ դեմ են իշխանությունը հորից ժառանգած Իլհամ Ալիևին»
Ադրբեջանում հինգ տարեկան աղջնակի ձերբակալության փաստը գրավել է նաև միջազգային մամուլի ուշադրությունը: Մասնավորապես «Euronews»-ը գրում է. «Համացանցի արագությունը ևս մեկ անգամ խանգարեց իշխանություններին թաքցնել իրենց գործողությունները: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած ընդդիմության խաղաղ հանրահավաքը ցրելիս տեղի ոստիկանները ձերբակալել են հնգամյա աղջկա և նրա մորը»:
Երեխան ոստիկանների ձեռքն է ընկել «ազատություն» բառը վանկարկելու համար: «Euronews»-ի տեղեկացմամբ` այդ օրը Բաքվում 65 մարդ է ձերբակալվել, որոնցից 25-ը քիչ անց ազատ են արձակվել: Ադրբեջանական ընդդիմության խոսքերով` հարյուրավոր մարդիկ ոստիկանության վերահսկողության տակ են գտնվում այդ թվում և երկու շվեդացի լրագրող:
«Մարդիկ դեմ են նախագահական աթոռն իր հորից ժառանգած Իլհամ Ալիևի իշխանությանը»,-գրում է «Euronews»-ը:
Թեմայի վերաբերյալ` http://panorama.am/am/region/2011/04/18/azerbaijan-arrests/