Թբիլիսիի որոշումը Հայաստանի համար վտանգ չի պարունակում
Վրաստանի խորհրդարանը նախօրեին չեղյալ է հայտարարել 2006 թվականին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը, որի հիման վրա Վրաստանի տարածքով իրականացվում էր Գյումրիի 102-րդ ռազմակայան ռազմական բեռների և անձնակազմի փոխադրումը: Այս փաստը, տարօրինակ կերպով, Հայաստանի լրատվական դաշտում ակտիվ քննարկումների տեղիք տվեց` արծարծվելով որոշ մտավախությունների համատեքստում:
Պատճառն այն է, որ Վրաստանի խորհրդարանի որոշումը տարածաշրջանում ստեղծված ստատուս-քվոն որևէ կերպ չի փոխում, այլ ընդամենը ֆորմալիզացնում է այն: Դեռևս 2008-ից` ռուս-վրացական պատերազմից հետո, Վրաստանի տարածքը փաստացի փակ է եղել ռուսական ռազմական բեռնափոխադրումների համար: Բայց, ինչպես հասկանում եք, այդ փաստացի արգելքը խոչընդոտ չի եղել Հայաստանին մատակարարումներ իրականացնելու համար: Ինչո՞ւմն է խնդիրը:
Նախ` առկա են վրացականին շրջանցող մյուս տրանսպորտային ուղիները, հիմնականում` օդային: Ինչ վերաբերում է ցամաքային կապին, ապա գոյություն ունի այլընտրանքային` Իրանի տարածքով միջանցքը, որն արդյունավետ գործել ու շարունակում է գործել:
Երկրորդ` ըստ ստացված տեղեկատվության, Վրաստանի արգելքը տարածվում է միայն ռուսական ռազմաբազայի, այլ ոչ` ՀՀ Զինված ուժերի կարիքների համար մատակարարումներին: Իսկ սա սկզբունքորեն այլ հարց է. արգելքի ազդեցությունը մինիմիզացնելու ծանրությունն ընկնում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի ուսերին: Մոսկվան ինքը պետք է մտածի` ինչպես հաղթահարել այդ դժվարությունը: Դատելով այն բանից, որ անցած երկու-երեք տարում 102-րդ ռազմաբազան բնականոն ծառայություն է անցել, համալրվել է անձնակազմով, բավարարել է նյութա-տեխնիկական կարիքները` կարելի է ասել, որ այդ լուծումները գտնված են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա