ICT Proposer’s Day-ը` մայիսի 19-20-ին
2011 թվականի մայիսի 19-20-ին Բուդապեշտում տեղի կունենա ICT Proposer’s Day միջոցառումը նվիրված Եվրոպական Խորհրդի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտողների միջև կապերի հաստատմանը տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում Յոթերորդ Շրջանակային Ծրագրի (7ՇԾ) մրցույթներին մասնակցելու նպատակով:
Մասնակցությունը միջոցառմանը ընձեռում է բացառիկ հնարավորություն ներկայացնել սեփական գաղափարները և գտնել գործընկերներ ՏՀՏ մրցույթներին հայտեր նախապատրաստելու համար: Միջոցառման շրջանակում նախատեսված են նստաշրջաններ այն գիտահետազոտական ուղղությունների վերաբերյալ, որոնք կֆինանսավորվեն 7ՇԾ առաջիկա մրցույթներում: Նստաշրջաններում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները կտան բացատրություններ ՏՀՏ Աշխատանքային ԾրագրումWork Programme 2011-12 on ICT դրված խնդիրների, ինչպես նաև նախագծերի սպասվող արդյունքների վերաբերյալ:
Կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն ունեն համառոտ ներկայացումներ անել նախագծերի գաղափարների վերաբերյալ` գործընկերներ գտնելու և կոնսորցիում կազմելու նպատակով:
Միջոցառմանը մասնակցելու կամ սեփական մասնագիտական կարողությունների (ICT Technology Offers) և ծրագրերի գաղափարների (ICT Technology Demand) մասին տեղեկատվություն տեղադրելու համար անհրաժեշտ է գրանցվել միջոցառման կայքում` http://ec.europa.eu/information_society/events/ictproposersday/2011/register/index_en.htm