ՊԵԿ նախագահը պաշտոնա՞նկ կարվի գործարարներին ճնշելու համար
«Ժողովուրդը» գրում է, որ շարունակում են սաստկանալ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին լուրերը: «Մասնավորապես նշվում է, որ Խաչատրյանի կողմից ներկրվող շոկոլադների հետ կապված խնդիրներ են առաջացել Մոսկվայում:
Նրա հարցը քննարկվել է նաեւ Ռուսաստանից ժամանած հյուրերի հետ», գրում է թերթը` հավելելով, որ 2011 թ. մարտի 1-ի դրությամբ հանրապետության 440 խոշոր հարկ վճարողներն ունեցել են 80.4 մլրդ դրամ հարկային գերվճար, որը վերջին 10 տարում ամենաբարձր մակարդակն է: Իսկ այսօր մեր իշխանություններին բարկացնում է գործարարներին ճնշելու գնով հարկային մուտքեր ապահովելու Խաչատրյանի քայլերի շարունակականությունը, կարծում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում