Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչը մերժել է Ադրբեջանի 1 միլիոն դոլարի առաջարկը
Վերջին տարիներին իրանական ըմբշամարտը որպես չափանիշ է ծառայում ադրբեջանցիների համար և իրանցի չեմպիոններին նյութական միջոցներով գրավելուց հետո Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիան այժմ փորձում է 1 միլիոն դոլարով սիրաշահել Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ Մոհամմադ Բանային, որ վերջինս գլխավորի Ադրբեջանի հավաքականը:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Մոհամմադ Բանային մոտ կանգնած անձանցից մեկը, հաստատելով այդ տեղեկատվությունը, «ՄԵՀՐ»-ի լրագրողի հետ զրույցում, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանցիների մեկ միլիոն դոլարի առաջարկությունը համապատասխանում է իրականությանը, սակայն Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ Մոհամմադ Բանան կտրականապես մերժել է ադրբեջանցիների առաջարկը, Բանան միայն մտածում է Լոնդոնի օլիմիպիադայում Իրանի հավաքականի երկրպագուներին և իրանցիներին ուրախացնելու մասին, այլ ոչ թե նյութականի»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են