Տեր-Պետրոսյանն ուզում է ապացուցել, որ ճիշտ է
Անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի հարցազրույցին Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայությանը` Голос Армении թերթը գրում է, որ Տեր-Պետրոսյանն ամեն կերպ փորձում է ապացուցել, թե ինքը ԼՂ խնդրի լուծման հարցում ճիշտ է եղել և հիշեցնում է, թե ինչ լուծում էր առաջարկում ԼՏՊ-ն 1997թ-ին: 1997թ-ին Տեր-Պետրոսյանը պատրաստվում էր ադրբեջանական կողմին հանձնել Լեռնային Ղարաբաղի բոլոր ազատագրված տարածքները բացի Լաչինի միջանցքից, փոխարենը` Հայաստանը ստանում էր անվտանգության միջազգային երաշխիքներ և ապաշրջափակում, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումը տեղափոխվում էր անորոշ ժամանակով:
Թերթը նշում է, որ, ըստ էության, այն ժամանակ ՀՀ նախագահը հանձնում էր այն շրջանները, որոնք ոչ միայն Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն են, այլև այն պատնեշն են, որը թուրք-ադրբեջանական ագրեսիայից պաշտպանում է Սյունիքը` երկու թուրքական պետություններն իրարից անջատող պատնեշը:
«Եթե այն ժամանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը և Ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը չդիմակայեին ՀՀՇ-ի ղեկավարներին, Լ. Տեր-Պետրոսյանին և Վանո Սիրադեղյանին, այսօր ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը բռնագրավված կլինեին ադրբեջանցիների և թուրքերի կողմից»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում