Երբ հայերն արձագանքեն ադրբեջանցիների գրոհին, բարդ իրավիճակ կստեղծվի. Վստահ է Սաբինա Ֆրայզերը
«Կարծում եմ` հատկապես Ադրբեջանում մտածում են, որ իրենք կհաղթեն արագ հարձակումով` վերցնելով ցածրադիր մի քանի շրջաններ, օրինակ, Աղդամը, Ֆիզուլին, բայց մտածում եմ, որ դա երբեք տեղի չի ունենա: Որովհետեւ եթե ադրբեջանցիները շեշտակի գրոհեն, ապա հայերը կարձագանքեն: Այդ դեպքում կստեղծվի բարդ իրավիճակ, բայցեւայնպես, չեմ կարծում, թե ադրբեջանական կարճատեւ պատերազմը հնարավոր կլինի»,- «168 ժամին» ասել է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրայզերը` պատասխանելով հարցին, թե որքանով է հավանական հայ-ադրբեջանական կարճատեւ պատերազմի վերսկսման հնարավորությունը:
Նա նաեւ ասել է, որ հակամարտությունը դեռ երկար կշարունակվի, եւ եթե այսօրվանից սկսեն աշխատել խաղաղ համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ, հիմնահարցի լուծման գործընթացը կտեւի մոտ 20 տարի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում