Ադրբեջանում գործում են «արգելված գոտիներ»
Голос Армении թերթը տեղեկացնում է , որ վերջերս Նախիջևան այցելած Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան այդպես էլ չայցելեց Ջուղայի ավերված գերեզմանոց: Լրագրողների հետ զրույցում Բրայզան հայտարարեց. «Ցավոք սրտի, ես չկարողացա այցելել Ջուղա, հուսով եմ հաջորդ անգամ դա ինձ կհաջողվի. ես հայտնել եմ իմ այդ ցանկությունը Թալիբովին (Նախիջևանի ինքնավար մարզի ղեկավար)»: Փաստորեն, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այդպես էլ չհետաքրքվեց, թե ինչու իրեն հնարավորություն չտվեցին այցելել Ջուղայի գերեզման:
Թերթը նշում է, որ 2006թ-ին, երբ ադրբեջանցի զինվորները Ջուղայում 3 հազար խաչքար ավերեցին, պաշտոնական Բաքուն թույլ չտվեց, որպեսզի Եվրախորհրդարանի ստեղծած հանձնաժողովն այցելի Ջուղայի գերեզմանոց: Ջուղայի ավերված գերեզմանոցը Ադրբեջանում միակ արգելված գոտին չէ, արգելված են Ադրբեջանում նաև իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքները, որտեղ միջազգային փորձագետների մուտքը նույնպես արգելված է: Ըստ թերթի` միջազգային հանրության «հանդուրժող» լռությունն է, որ հանգեցրել է պաշտոնական Բաքվի ապակառուցողական և ամենաթողություն քարոզող դիրքորոշոմանը: «Ադրբեջանի «արգելված գոտիների» խնդիրը պետք է քննարկվի ԼՂ շուրջ բանակցությունների ձևաչափում»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում