Սիրիայում հուզումները շարունակվում են. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բռնության չդիմել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սիրիական կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը հակակառավարական ցույցի մասնակիցների նկատմամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը, տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի»-ն: Պան Գի մունը, որն այս օրերին գտնվում է Մոսկվայում , սիրիական իշխանություններին հիշեցրել է մարդու իրավունքների միջազգային նորմերը, այդ թվում խոսքի ազատության ու ազատ հավաքների իրավունքի մասին:
Օրերս պաշտոնապես Սիրիայում դադարեցվեց արտակարգ դրությունը, որ հայտարարվել էր 1963 թվականից: Արտակարգ դրության մասին օրենքը սահմանափակում է քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, թույլ էր տալիս մարդկանց ձերբակալություն ու հարցաքննություն, ինչպես նաև ԶԼՄ-ների գրաքննություն: Այդ ռեժիմի վերացումը վերջին շրջանում երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասնակիցների հիմնական պահանջներից մեկն է եղել:
Սիրիայում հակակառավարական ցույցերն սկսվել են դեռևս մարտից Հերաաո քաղաքում ու արագորեն տարածվել ողջ երկրով մեկ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, այդ երկրում դիմադրության հետևանքով 200-ից ավելի մարդ է մահացել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները