Քաղաքապետը հատկապես դյուրագրգիռ է մաքրության հարցում
«168 ժամը» զրուցել է քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ: Հարցին` «Դուք Ձեզ վարչապետի պաշտոնում պատկերացնո՞ւմ եք», նա պատասխանել է. «Ոչ, չեմ պատկերացնում: Ընդհանրապես ինձ` որպես պետական ծառայող, չեմ պատկերացնում: Հիմա քաղաքապետի պաշտոնն ինձ իրոք հետաքրքիր է…Ես անկեղծ եմ ասում, ես քաղաքական գործիչ չեմ, ես քաղաքային տնտեսության կառավարիչ եմ»:
Քաղաքապետը նաեւ ասել է, որ շատ հարցերի հիմա այլ կերպ է նայում, հատկապես դյուրագրգիռ է մաքրության հարցում. «Ես հիմա երբեմն ավտոմեքենայի վարորդների հետեւից քշում եմ, կանգնեցնում եմ եւ հարցնում եմ` ինչո՞ւ ես ծխախոտը գցում պատուհանից: Այս հարցում քաղաքացիական դիրքորոշումը շատ կարեւոր է»: Կ. Կարապետյանը վստահ չէ, սակայն, որ հաջորդ անգամ կառաջադրվի քաղաքապետի պաշտոնում, նա ոչ էլ «Հայռուսգազարդ» կվերադառնա. «Կնախընտրեի աշխատանք մասնավոր բիզնեսում»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում