Վախթանգ Դարչինյանը կշռման արարողությանը ներկայացել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառով
Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի կունենա պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու, որի գլխավոր իրադարձությունը Վախթանգ Դարչինյանի ու Յոննի Պերեսի մենամարտն է: Այդ մարտում նրանք կվիճարկեն թեթևքաշային կարգում կազմակերպված չորսի մրցաշարի երրորդ տեղը:
Ինչպես Դարչինյանը, այնպես էլ Պերեսն առանց որևէ խնդրի տեղավորվեցին քաշային կարգի շրջանակներում: Դարչինյանը կշռում է 53,4, իսկ նրա մրցակիցը` 53,3 կգ: Այս մասին հայտնում է fightnews.com-ը:
Ավելացնենք, որ կշռման արարողությանը Դարչինյանը ներկայացել էր Հայոց ղեղասպանությունը դատապարտող պաստառով: Եվ թեպետ Պերեսն ազգությամբ թուրք չէ, այսօր իր մաշկի վրա կզգա հայ մարզիկի պրկված մկանների սարսափելի հզորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան