Ո՞ր հարթությունում է գործում Վարդան Օսկանյանը

Հեղինակ` Մեկնաբանությունը` Արմեն Մինասյանի

Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հերթական հարցազրույցն է տվել, հերթական անգամ դժգոհել երկրում առկա վիճակից և հերթական անգամ չի ճշտել, թե ինչ կարգավիճակով է նման անհանգստություն դրսևորում:

«Իմ առաջիկա քաղաքական ներգրավվածության ձևը և բովանդակությունը դեռ չեմ որոշել։ Սակայն ոչինչ չեմ բացառում»,- հայտարարել է Վարդան Օսկանյանն` ի պատասխան հարցին, թե առաջադրվելու է առաջիկա խորհրդարանական կամ նախագահական ընտրություններում: Իր այդ պատասխանով նախկին պաշտոնյան, ըստ էության, խուսափել է իր «այսօրվա կարգավիճակը» հստակեցնելուց: Ինչո՞ւ է սա կարևոր: Որովհետև Վարդան Օսկանյանի բոլոր պնդումների վերաբերյալ կան լուրջ հարցադրումներ: Բայց քանի որ հայտնի չէ` նա որպես քաղաքական գործի՞չ է հանդես գալիս, թե՞ փորձագետ, հետևաբար անհնար է հարցը ձևակերպել:

Այսպես, նախկին արտգործնախարարը խոսում է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ կապված խնդրի մասին և նշում. «Միացյալ Նահանգներն առաջին իսկ օրվանից զգուշացրել էր, որ եթե նշված չափանիշները խախտվեն, ապա ծրագիրը կդադարեցվի։ Եվ ահա այն փաստը, որ դա տեղի ունեցավ, ևս մեկ լրացուցիչ փաստարկ է առ այն, որ մեզանում այս տարիների ընթացքում ժողովրդավարական գործընթացները հետքայլ են կատարել. մենք ոչ թե տեղում ենք դոփում, այլ հետ ենք գնում»:

Եթե այս պնդումը պ-ն Օսկանյանն անում է որպես փորձագետ, ապա ասելիքն ամբողջացնելու համար նա ստիպված է պատասխանել հետևյալ հարցերին. որո՞նք են այն պատճառները, որ հանգեցրին այդ հետընթացին, դա հաղթահարելու ի՞նչ օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ կան, ինչո՞ւ այդ հարցը արդիական դարձավ հենց այսօր և այլն: Մի խոսքով` սրանք հարցեր են, որոնք թույլ կտան Վարդան Օսկանյանին` իր պատկերացումների շրջանակներում, ուրվագծել իրավիճակի ու գործընթացների մի օբյեկտիվ պատկեր, որը հնարավորություն կտա գնահատել օրվա իշխանությունների և ընդդիմությունների գործողություններն ու ծրագրերը:

Իսկ եթե նախկին արտգործնախարարը խոսում է որպես քաղաքական գործիչ, ապա ստիպված է պատասխանել բազում հետաքրքիր հարցերի. ի՞նչ ժամանակահատված նկատի ունի պ-ն Օսկանյանը «այս տարիների ընթացքում» արտահայտությամբ և արդյոք դա ներառում է իր պաշտոնավարման 10 տարիները, ե՞րբ է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմանդրամը հայտարարել Հայաստանի ծրագիրը դադարեցնելու մասին և արդյոք պ-ն Օսկանյանը դեռ այդ ժամանակ պաշտոնավարում էր արգործնախարարի պաշտոնում, ինչո՞ւ նախկին նախարարը վերաբերմունք չի արտահայտում այն թեզի առնչությամբ, որ եթե այդ ծրագիրը դադարեցվի, իրականացման այլ ռեսուրսներ կգտնվեն, ի՞նչ լուծումներ է առաջարկում նա և ովքե՞ր կարող են դրանք իրականացնել և այսպես շարունակ:

Հարցադրումների տարբերություններն, ինչպես տեսնում եք, հսկայական է: Հենց այդ պատճառով էլ կարևորվում է կարգավիճակի հարցը: Կարգավիճակ, որի մասին Վարդան Օսկանյանը հմեստորեն լռում է:

Ըստ որում` արդեն երկու տարի հրապարակավ նշելով, որ չի որոշակիացրել իր մասնակցության ձևն ու բովանդակությունը` նա այդպես էլ չի հստակեցնում, թե ի՞նչ գործոններ հաշվի առնելով պետք է այդ որոշումը կայացնի և ե՞րբ: Առանց այս հարցում հստակեցումների, վախենանք, որ Վ. Օսկանյանի հետ բանավեճ կամ քննարկում չստացվի, կամ էլ ստացվի` բակային մակարդակով (ты дурак – сам ты дурак տրամաբանությամբ):

Ինչո՞ւ: Որովհետև նրա բոլոր հրապարակային գնահատականները փորձագիտականի չեն ձգտում և այդ հարթության մեջ ոչ մի արժեք չունեն: Բանն այն է, որ բացի իր հարազատ` արտաքին քաղաքական հարցերից, նա անընդհատ խոսում է նաև ներքաղաքական, սոցիալական, տնտեսական հարցերի մասին, և որպես կանոն խոցելի տեսակետներ արտահայտում: Օրինակները բազմաթիվ են:

Իսկ քաղաքական հարթության մեջ զրույց ծավալելու համար անհրաժեշտ է, որ նա նախ նման հայտ ներկայացնի, ինչը չի անում: Եվ եթե չի անում, մնում է միակ այլընտրանքը` փողոցային հարթությունը: Հասկանալի է, որ ոչ մի լուրջ մարդ այդ հարթության վրա հրապարակային բանավեճի մեջ չի մտնի:

Ի դեպ` ևս մեկ փաստարկ, որ Վարդան Օսկանյանը բակային բանավեճի է ձգտում: Իրականության մռայլ պատկերն ուրվագծելուց հետո նույն հարցազրույցում նա հայտարարել է. «Ամենացավալին այն է, որ այսօր հեռանկարի նշույլ անգամ չկա, որ իշխանություններն ուզում են ինչ-որ բան փոխել»։

Որպեսզի համոզի, որ իր պնդումը ոչ թե բակում նարդի խաղալիս արված էմոցիոնալ, այլ միանգամայն կշռադատված գնահատական է, պ-ն Օսկանյանը ստիպված է ներկայացնել այն գործիքներն ու չափորոշիչները, որոնցով «հեռանկարի նշույլներ» է բացահայտում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է «Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}