Յուրի Վարդանյանի վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
Լեգենդար ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը կայուն է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը:
Նրա խոսքով, ծանրամարտիկն այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը օրերս վիրահատության էր ենթարկվել, նրա վիճակը բժիշկներն այն ժամանակ գնահատել էին ծանր: 2010թ. աշնանը Վարդանյանը վթարի էր ենթարկվել: Նրա մեքենան բախվել էր տրակտորին, իսկ ինքն ստացել էր ոսկորի կոտրվածք:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են