Արմեն Աշոտյանը բարձրացրել է Բուխարեստի համալսարանում հայերենի ուսուցման դասընթացի վերականգնման հարցը

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 20-22-ը պաշտոնական այց է կատարել Ռումինիա, որի ընթացքում նա հանդիպել է Ռումինիայի կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի նախարար Դանիել Ֆուներիուի և Ռումինիայի Գիտական հետազոտությունների ազգային մարմնի նախագահ, պետքարտուղար Դրագոշ Չուպարուի հետ: Հանդիպման ընթացքում երկու նախարարները ստորագրել են Հայաստանի կրթության և գիտության նախարարության և Ռումինիայի կրթության նախարարության միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության Համաձայնագիր:

Արմեն Աշոտյանը հանդիպել է նաև Ռումինիայի Խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ, այցելել է Բուխարեստի համալսարան, Բուխարեստի բժշկական և դեղագործական համալսարան ու հանդիպում ունեցել ռումինական բուհերում սովորող հայ ուսանողների հետ: Հայաստանցի ուսանողներին նախարարը հորդորել է իրենց վարքով, առաջադիմությամբ պատասխանատու լինել սեփական անձի և պետության առջև։ Նա նշել է նաև, որ ժամանակն է Ռումինիայում ստեղծել իրավական կարգավիճակ ունեցող ուսանողական միություն, այդ կերպ մեծացնելով հայկական ենթակառուցվածքների թիվը։ Հարկավոր է նաև նեցուկ լինել Ռումինիայում Հայաստանի դեսպանատան գործունեությանը։ Նախարարի խոսքերով, մենք Ռումինիայում ունենք ներուժով մեծ, բայց թվաքանակով փոքր համայնք, որը զգում է իրենց աջակցության կարիքը։ Նա կոչ է արել ակտիվ ներգրավվել համայնքի կյանքին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ ուսանողների հիմնախնդիրները։

Ռումին գործընկերների հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացիկ ծրագրերը և հեռանկարները: Նախարարները գոհունակություն են հայտնել բուհական ոլորտում իրականացվող փոխանակումների կապակցությամբ, ինչի շնորհիվ այսօր Ռումինիայի զանազան կրթական հաստատություններում իրենց ուսումն են շարունակում մոտ երկու տասնյակ հայ երիտասարդներ: Նշելով հայ և ռումին ժողովուրդների դարավոր բարեկամական կապերը, ռումինահայ հարուստ և եզակի մշակութային ժառանգությունը, ինչպես նաև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում միջկառավարական համագործակցության ծրագրի ընձեռնած հնարավորությունները, երկուստեք պատրաստակամություն են արտահայտել կյանքի կոչելու համաձայնեցված ծրագրերը և նախաձեռնելու նորերը:

Նախարար Դանիել Ֆուներիուի, ինչպես նաև Բուխարեստի համալսարանի ռեկտոր Իոան Պընզարուի հետ քննարկման առանձին առարկա է դարձել Բուխարեստի համալսարանում հայերենի ուսուցման դասընթացի վերականգնման հարցը: Նման հնարավորություն նախատեսված է Մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում միջկառավարական համագործակցության ծրագրով: Թեև Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, պայմանավորվածության համաձայն, հաջողությամբ իրականացվում է ռումիներենի ուսուցումը, Բուխարեստի համալսարանում հայերենի դասընթացներն երկրորդ ուսումնական տարին է ընդհատված են, ռումինական կողմի բացատրությամբ, բավարար պայմանների բացակայության պատճառով: Նախարար Աշոտյանը հույս է հայտնել, որ ռումինական և հայկական կողմերը, այդ թվում և տեղի հայ համայնքը, կանեն ամեն ինչ, դասընթացները վերականգնելու համար` հայերենի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելով ինչպես ուսանողների, այնպես էլ երիտասարդ հետազոտողների մոտ: Դրան զուգահեռ նախարարն առաջարկել է քննարկել Բուխարեստի համալսարանում հայկական ուսումնասիրությունների կենտրոն հիմնելու հնարավորությունը: Ըստ նախարարի` կենտրոնը հետամուտ կլինի Ռումինիայում առկա հայագիտական պատմական աղբյուրների ու մշակութային հսկայական ժառանգության ուսումնասիրմանը: Գաղափարը դրականորեն ընդունվել է ռումին գործընկերների կողմից և պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ աշխատանքներ տանել գիտական և համալսարանական շրջանակների հետ:

Նախարարներ Աշոտյանը և Ֆուներիուն անդրադարձել են նաև Բոլոնիայի գործընթացի շրջանակում համագործակցությանը` մասնավորապես ընթացիկ տարվա երկրորդ կեսին հայ-լեհական համանախագահությամբ իրականացվելիք միջոցառումներին: Ա. Աշոտյանն իր գործընկերոջը պատասխան այցով հրավիրել է Հայաստան:

Ռումինիայի Խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, ով որպես խմբի նախագահ Խորհրդարանում ներկայացնում է Ռումինիայի 17 այլ ազգային փոքրամասնություններին, նախարարի հետ հանդիպման ընթացքում պարզաբանումներ է տվել մայրենի լեզվի ուսուցման, մշակութային ժառանգության և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանն ուղղված ռումինական օրենսդրության, ինչպես նաև կառավարության ձեռնարկած քայլերի վերաբերյալ, որոնք ապահովում են փոքրամասնությունների իրավունքները: Վ. Փամբուկչյանը, մտահոգություն հայտնելով Ռումինիայում հայախոսների թվի նվազման կապակցությամբ, հատկապես երիտասարդ սերնդի մոտ, ինչը մասամբ բացատրվում է հայկական հավաք բնակչության բացակայությամբ, որը հնարավորություն չի տալիս տարբեր բնակավայրերում ապրող երեխաներին համախմբել մեկ դպրոցում, ներկայացրել է հայերենի հեռակա էլեկտրոնային ուսուցման իր ծրագիրը:

Հետաքրքրություն ցուցաբերելով ծրագրի նկատմամբ, նախարար Աշոտյանը հայտնել է, որ Սփյուռքի տարբեր համայնքներում հայերենի ուսուցման խնդիրները նույնն են և դրանք գտնվում են ՀՀ ԿԳ նախարարության մշտական ուշադրության կենտրոնում, մասնավորապես նախարարությունը ջանքեր է գործադրում Սփյուռքի կրթօջախներում հայերենի ուսուցմանը նպաստելու ուղղությամբ` հաշվի առնելով, որ հայերենի իմացությունն ազգային ինքնության անկյունաքարն է, իսկ հայապահպանությունն ինքնին բխում է Հայաստանի ազգային շահերից: Առաջարկվող ծրագրի շուրջ աշխատանքային հանդիպում է կայացել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում ռումինական առաջատար UTI Group ընկերության պատասխանատուների հետ:

Երկօրյա ծրագրի շրջանակում նախարարն այցելել է նաև Բուխարեստի Հայոց կենտրոն, որտեղ ծանոթացել է Ռումինահայոց թեմի, Հայոց միության, կենտրոնում գործող հարուստ թանգարանի և մշակույթի տան աշխատանքներին և ծրագրերին, հանդիպել հայկական միօրյա դպրոցի ուսուցիչների և աշակերտների հետ: Հայապահպանության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ նախարար Աշոտյանը հանգամանալից զրույց է ունեցել Հայոց թեմի առաջնորդ Տաթև վրդ. Հակոբյանի, Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի և համայնքի այլ պատասխանատուների հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:34
Թրամփի համար կա անհամեմատ ավելի քիչ ջանքերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խախաղության հասնելու հնարավորություն. WSJ
«Ուկրաինայում պատերազմը լուծելու նորընտիր նախագահ Թրամփի խոստումը, հավանաբար, ավելի հեշտ կլինի ասել, քան անել: Բայց կա մեկ այլ...
Աղբյուր` Panorama.am
22:17
ՀՀ պետական շահերին օրագանապես է հակասում ՔՊ-ի քարոզն ու գործունեությունը. Արման Թաթոյան
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է «ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու...
Աղբյուր` Panorama.am
21:56
Խոշոր ավտովթար «Renault Logan»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ
Հունվարի 15-ին, ժամը 06։15-ի սահմաններում Շահումյան 4-րդ փողոցում բախվել են «Renault Logan» և  «Mercedes»...
Աղբյուր` Panorama.am
21:31
Գազայում հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել. Al Qahera News
Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լուրը հայտնում է Al Qahera News-ը՝ հղում անելով եգիպտական իրազեկ աղբյուրին։...
Աղբյուր` Panorama.am
21:10
Զուրաբիշվիլին անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը։...
Աղբյուր` Panorama.am
21:01
Բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԻ ԹԻՐԱԽԸ ՆՈՐԻՑ...
Աղբյուր` Panorama.am
20:43
UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Բրիտանացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Մայքլ Բիսպինգը կիսվել է UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
20:29
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց.1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր գործադուլին
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է համընդհանուր նախազգուշական գործադուլին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այս պահին...
Աղբյուր` Panorama.am
19:59
Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան...
Աղբյուր` Panorama.am
19:28
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը․ ՀՀ ԱԳՆ
 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
 «Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․ «Ջո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի...
Աղբյուր` Panorama.am
16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}