Ադրբեջանում կրկին քաղաքական ակտիվստ է ձերբակալվել
Նախօրեին Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարի խորհրդական, ընդդիմադիր «Հասարակական պալատ» շարժման ակտիվիստ Դունյահան Ջարուլլաևին:
Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Վերջինին ձերբակալել են նրա բնակարանում և առանց որևէ բացատրության տեղափոխել ոստիկանության Սաբայիլյան բաժանմունք:
«Հասարակական պալատ»ում համոզված են, որ նրան ձերբակալել են ապրիլի 2-ին տեղի ունեցած հանրահավաքը կազմակերպելու ու մասնակցելու համար, ինչի առնչությամբ մինչ այդ քրեական գործ է հարուցվել: