«Էրեբունի» հիվանդանոցը պատրաստ է ընդունելու Նազիկ Ավդալյանին
Ինչպես մեր թղթակցին հայտնեց Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի բժիշկ Հովհաննես Նահապետյանը, հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը մոտ 30 րոպե առաջ բժշկական հատուկ սարքավորումներով հագեցած ավտոմեքենայով տեղափոխվել է Երևան: Նա վստահեցրեց, որ մարզիկի վիճակը տեղափոխության հնարավորություն տալիս էր, ուստի որոշում կայացվեց բժշկական լիարժեք ախտորոշումն իրականացնել «Էրեբունի» հիվանդանոցում:
«Էրեբունի» հիվանդանոցից հայտնեցին, որ անհրաժեշտ ցուցումներն արդեն տրված են, և համապատասխան ստորաբաժանումներն արդեն պատրաստ են` ընդունելու Նազիկ Ավդալյանին:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնուհին այսօր ավտովթարի է ենթարկվել Գյումրիում և ողնուղեղի սալջարդով ու կողի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց: