Նոր ստեղն Facebook-ից
Facebook սոցիալական ցանցում հայտնվել է «Send» նոր կոճակը, որն առայժմ տեղադրված է 50 հայտնի կայքերում, ինչպես օրինակ, The Washington Post-ում:
Այս մասին հաղորդում է lenta.ru կայքը հղում անելով TechCrunch –ին:
Նոր կոճակի օգնությամբ սոցցանի օգտագործողները կկարողանան ուղարկել հղումն ընկերներին, խմբերին կամ ցանկացած էլ-փոստի:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Facebook-ում հայտնվեց «Like» կոճակ, որը նույնպես թույլ էր տալիս ցանցում նշել դուր եկած էջը՝ առանց Facebook-ի ըքաունթ մտնելու: Այնուհետև հղումը ավտոմատ կերպով հայտնվում էր օգտագործողի պատին և հասանելի դառնում բոլոր ընկերներին: Իսկ Send կոճակն այժմ թույլ է տալիս կիսվել հղումով կոնկրետ մարդկանց հետ:
Կայքում կան նաև այլ թարմացումներ, որոնք վերաբերում են խմբերին: Դրանցից մեկը «Հարցեր» ստեղնի ինտեգրումն է , որը հնարավորություն է տալիս ընդհանուր լրահոսում տեղադրել խմբի ներսում քննարկվող հարցերը: Սակայն պետք է նշել, որ այսուհետ խմբի նոր անդամներին կարող է հաստատել միայն ադմինիստրատորը:
Այսօրվա դրությամբ Facebook-ում գրանցված է 50 մլն խումբ: