Hurriyet. Թուրքիայի արտգործնախարարությունում հայերենի իմացութամբ ընդամենը մեկ մասնագետ կա
Թուրքիայի «Քադիր Հաս» համալսարանի շրջանակներում գործող «Հարևան երկրների լեզուների ակադեմիա» անվամբ հաստատությունը հայերենի ուսուցում է կազմակերպելու: Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet» պարբերականը` նշելով, որ Հայաստանից արդեն համաձայնություն են ձեռք բերել համապատասխան մի մասնագետի հետ: Նշվում է, որ այդ ակադեմիայում արդեն դասավանդվում են ռուսերեն ու հունարեն: Ֆինանսական աջակցությունը (32.500 ԱՄՆ դոլար) ակադեմիան ստացել է ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի` «Մարշալի հիմնադամ»-ից: Համալսարանի ռեկտոր, միջազգայնագիտության պրոֆեսոր Մուստաֆա Այդընը «Hurriyet»-ի թղթակցին ասել է.
«Մենք տարածաշրջանի մասնագետներ չունենք: Օրինակ հայերենի, պարսկերենի մասնագետներ չունենք: Բոլորը անգլերենից են թարգմանում... Թուրքիան այս առումով բացթողումներ ունի: Արտգործնախարարությունում հայոց լեզվին տիրապետող ընդամենը մեկ մասնագետ կա: Երկրորդն էլ դեռ հայերենի ուսումնառության մեջ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ