iPhone-ի ու iPad-ի օգտագործողներ, զգույշ եղեք, ձեզ լրտեսում են
ՏՏ մասնագետներ Փիթ Ուարդենը և Ալասդեր Ալեննը Սան Ֆրանցիսկոյում կայացած «Where 2.0» ՏՏ համաժողովի ժամանակ հանդես են եկել սենսացիոն հայտարարությամբ:
Նրանք պարզել են, որ 3G ապահովող iPhone սմարթֆոնն ու iPad պլանշետն ամեն օր ֆիքսում են օգտագործողների գտնվելու վայրն ու պահպանում ինֆորմացիան գաղտնի ֆայլում:
Այս մասին հաղորդում է Guardian-ը:
Սմարթֆոնի ու պլանշետի պլատֆորմում պահպանվում է consolidated.db ֆայլը, որում գրված են օգտագործողի գտնվելու վայրերն ու ամսաթիվը:
Սարքերը համակարգչի հետ սինքրոնիզացնելիս consolidated.db-ը պատճենվում է համակարգչի մեջ և այն կարելի է հեշտությամբ դիտել, քանի որ ֆայլը կոդավորված չէ և հասանելի է բոլորի համար:
ՏՏ մասնագետներ Փիթ Ուարդենը և Ալասդեր Ալենն արդեն դիմել են Apple ընկերությանը, սակայն դեռևս պատասխան չեն ստացել: