Յոննի Պերես. «Երկրորդ ռաունդում իմ նոկդաունն իսկական էր»
Յոննի Պերեսի նկատմամբ տոնած տպավորիչ հաղթանակից հետո պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը հայտարարել է, որ ցանկանում է կրկին հանդիպել Աբներ Մարեսի և Նոնիտո Դոների հետ:
«Յոննի Պերեսն ուժեղ հարվածներ բաց թողեց,- Դարչինյանի խոսքերը մեջբերել է badlefthook.com-ը:- Ես ուզում էի նոկաուտի ենթարկել նրան, բայց նա հիանալի բռնցքամարտիկ է: Այժմ պատրաստ եմ մենամարտել թեթևքաշային կարգը ներկայացնող ցանկացած մրցակցի հետ: Կցանկանայի հանդիպել Աբներ Մարեսի հետ: Եթե չստացվի, կմենամարտեմ Նոնիտո Դոների հետ: Իսկ եթե նրանք հրաժարվեն, կբարձրանամ հաջորդ քաշային կարգ»:
32-ամյա Պերեսը, ի դեպ, պատրաստ էր շարունակել մարտը, չնայած ստացած վնասվածքին: Նա վստահ էր, որ մարտի երկրորդ մասում կկարողանա խլել նախաձեռնությունը:
«Գիտեմ, որ կողքից ամեն ինչ այլ կերպ է նայվում, բայց ես նոր-նոր էի սկսել ռիթմի մեջ մտնել,- ասել է Պերեսը:- Մարտի սկզբում Դարչինյանն այնքան ակտիվ չէր, որքան սպասում էի: Զգում էի, որ մարտի երկրորդ մասում կխլեմ նախաձեռնությունը: Հիասթափված եմ, որ մենամարտն այդպես ավարտվեց: Եթե մրցավարը չդադարեցներ մարտը, ես կշարունակեի պայքարը: Երկրորդ ռաունդում իմ նոկդաունն իսկական էր. Դարչինյանին հաջողվեց ցնցել ինձ: Հիմա պատրաստվում եմ վերադառնալ Կոլումբիա, որտեղ կհանգստանամ և կմտածեմ հետագա անելիքներիս մասին»:
Ռինգի բժիշկ Պոլ Ուոլեսը բացատրել է, որ Պերեսի քունքի պատռվածքը չափազանց վտանգավոր էր, ուստի հնարավոր չէր շարունակել մարտը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան