Ուորդ-Աբրահամ մենամարտը կարող է չեղյալ հայտարարվել
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջինքաշային կարգում «Super Six World Boxing Classic» մրցաշարի կիսաեզրափակիչ Ուորդ-Աբրահամ մենամարտի անցկացումը վտանգի տակ է: Պատճառը Կալիֆոռնիա նահանգի ատլետիկայի հանձնաժողովի դիրքորոշումն է, որը հրաժարվում է կատարել պայմանագրի պայմանները և նշանակել չեզոք մրցավարների:
«Ի հակակշիռ այն ամենի, ինչում պայմանավորվել էինք ավելի վաղ, Կալիֆոռնիայի հանձնաժողովն անսպասելիորեն պնդեց, որ մարտն սպասարկեն այդ նահանգի մրցավարները: Դա պարզապես անընդունելի է: Այն կարելի է անվանել մեծ ու տխուր անակնկալ: Երկու ամիս առաջ բոլոր կողմերը պայմանավորվել էին, որ այդ ցնցող մենամարտը պետք է վարեն չեզոք մրցավարներ: Մենք ընդհանուր հայտարարի էինք եկել, որ մրցավարներից մեկը կլինի Կալիֆոռնիայից, մեկը` Եվրոպայից, երրորդը` այլ մայրցամաքից: Քանի դեռ այդ հարցը չի լուծվել, Արթուրը չի հեռանա երկրից: Մենք այժմ հետաձգում ենք բոլոր չվերթները:
Սա մենամարտ չէ բարում կամ լողափին, այլ «Super Six World Boxing Classic» մրցաշարի կիսաեզրափակիչն է, սենսացիոն մի շոու, որը ողջ աշխարհի ուշադրությունն է բևեռել իր վրա: Ափսոս, որ մարտը կարող է չեղյալ հայտարարվել միայն այն պատճառով, որ տեղի հանձնաժողովը հրաժարվում է կատարել պայմանագրի կետերը և պահպանել «Արդար խաղի» հիմնարար սկզբունքները»,- Արթուր Աբրահամի պրոմոուտեր Վիլֆրիդ Զաուերլանդի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան